Հյուսիսային Կալիֆոռնիայի (ԱՄՆ) ոստիկանությունը պարզում է, թե ով է Հելոուինի ժամանակ մետամֆետամինի փաթեթ տվել երեխային: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ 8-ամյա աղջկա ծնողները թմրանյութը գտել են կոնֆետների պարկում, որը Հելոուինի տոնի ժամանակ հավաքել է իրենց դուստրը, և այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Ներկայումս հայտնի չէ՝ աղջկան թմրանյութը դիտավորյա՞լ են տվել, թե՞ պատահաբար:









































