ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է նոյեմբերի 2-ին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, համաձայն որոնց` Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մեծամասնությունն անցնում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Վերջին տվյալների համաձայն` հանրապետականներին հաջողվել է դեմոկրատներից խլել 60 մանդատ, ինչը 30-ական թվականներից ի վեր աննախադեպ է համարվում ամերիկյան պատմության մեջ: «Ապագա ոչ մի նախագահի չէի ցանկանա պարտություն», – հայտարարել է Օբաման` մեկնաբանելով ընտրություննների արդյունքները: «Նախորդ երկու տարիների ընթացքում մենք առաջ ենք գնացել, սակայն շատ քիչ ամերիկացիներ են առաջընթաց արձանագրել, եւ այդ մասին նրանք հայտարարեցին ընտրությունների միջոցով: Որպես նախագահ` ես վերցնում եմ ողջ պատասխանատվությունն ինձ վրա: Ընտրությունների արդյունքները խոսում են նաեւ այն մասին, որ ոչ մի կուսակցություն միայնակ ի զօրու չէ որոշել երկրի քաղաքական ուղեգիծը, եւ մենք պետք է միավորվենք` ընդհանուր շահերի շուրջ ուղղություն ընտրելու ու դժվարին խնդիրներում առաջընթացի հասնելու համար», – ասել է Օբաման: