Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դարձել է Vanity Fair ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհի: Պարբերականի հետ հարցազրույցում նա մասնավորապես պատմել է Բրեդ Փիթի հետ իր ամուսնության մասին:
«Իսկապես, այլ զգացմունքներ ունենք»,- հայտարարել է Ջոլին ամուսնությունից հետո հարաբերությունների մասին: «Հաճելի է լինել ամուսին և կին»,- հավելել է նա:
Բացի այդ, դերասանուհուն հարցրել են, թե ինքն իրեն տեսնո՞ւմ է քաղաքականության, դիվանագիտության կամ քաղաքացիական ծառայության մեջ: «Ես բաց եմ (նման գաղափարների համար)»,- պատասխանել է Ջոլին:
Ինչպես նշում է պարբերականը, ավելի վաղ դերասանուհին նման կարիերային վերաբերվել էր թերահավատությամբ:
Ջոլին պատմել է նաև Փիթի հետ «Ծովից այն կողմ» (Beyond the Sea) համատեղ նոր ֆիլմի վրա աշխատանքի մասին: Ջոլիի խոսքով՝ ֆիլմը դժվարությունների բախված ամուսնական զույգի մասին է: Ջոլին հանդես է գալիս որպես ռեժիսոր:
Փիթն ու Ջոլին ամուսնացել են օգոստոսի 24-ին՝ Ֆրանսիայում:











































