Penguin Random House հրատարակչատունը տեղեկացրել է, որ կհրատարակի օսկարակիր դերասան Թոմ Հենքսի կարճ պատմվածքների ժողովածուն: Այս մասին հայտնում է Buzzfeed-ը:
Պատմությունները ոգեշնչված են Հենքսի գրամեքենաների անձնական հավաքածուից:
Հենքսի խոսքով՝ ինքը գրամեքենաներ է հավաքում 1978 թվականից, առանց որևէ պատճառի: Նրա հավաքածուում կան անցած դարի 30-90-ականների ժամանակաշրջանի գրամեքենաներ՝ ձեռքի և շարժական: Պատմությունները գրամեքենաների մասին չեն:
Ժողովածուի հրատարակման ամսաթիվն ու վերնագիրը հայտնի չեն:













































