Ֆրանսիական Free ինտերնետ-փրովայդերը արգելափակում է գովազդը կայքերում, որոնց այցելում են նրա բաժանորդները: Այս մասին հայտնում է Ars Technica-ն:
Հունվարի 2-ին փրովայդերն իր ADSL-ռոութեր Freebox-ում որոնման համակարգի նոր տարբերակ է ներկայացրել, որը գովազդներն արգելափակելու հնարավորություն է տալիս: Փրովայդերի աշխատակիցների բլոգում նշված է, որ գործառույթը բետա-տարբերակի մակարդակի է: Այն հնարավոր է անջատել բաժանորդի անձնական բաժնից:
The Next Web-ը նշում է, որ Free-ի որոշ բաժանորդների դեպքում շարունակում է գովազդ երևալ խոշորագույն Le Monde թերթի կայքում:
Free-ն առաջարկում է ոչ միայն լարային համացանց, այլև հեռախոսակապ ու թվային հեռուստատեսություն: The Rude baguette բլոգում հայտնում են, որ 2013-ի սկզբին փրովայդերն ունեցել է 5.3 մլն բաժանորդ:








































