«Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Բորուսիա»-ի դեմ խաղի մասին:
««Բորուսիա»-ն Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկն է: Նրանք տակտիկական հզոր սխեմաներ ունեն: Կլոպը գլխավորում է թիմը երկար տարիների ընթացքում:
Մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր գոլի համար և կամք ցուցադրենք: Եթե կարողանանք անել դա, անպայման կհաղթենք»,- Goal. com-ը մեջբերում է Պրանդելիի խոսքերը:







































