Իրաքյան Քրդստանի տարածքային կառավարության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») կողմից առևանգված ավելի քան 230 եզդիներ ազատվել են:
Նուրի Օսմանի խոսքով՝ 154 կանանցից և 80 տղամարդկանցից ոմանք ինքնուրույն են փախել, մյուսներին քրդական ուժերն են ազատել կամ նրանց համար փրկագին են վճարել: Մեծ մասն արդեն տուն է վերադարձել:
Նա ավելացրել է, որ գերեվարված եզդի կանանցից շատերը գրոհայինների կողմից ենթարկվել են կտտանքների և սեքսուալ բռնության:
Տարածքային կառավարությունը չգիտի, թե դեռ քանի եզդի է մնում ԴԱԻՇ-ի ձեռքում՝ նշել է Օսմանը:








































