Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Սպասում են՝ վկաները մահանան նոր ավարտե՞ն նախաքննությունը․ Գրիշա Վիրաբյանը լրացուցիչ նամակ կուղարկի ՄԻԵԴ

ՀԺԿ նախկին անդամ, ոստիկանության, իսկ ավելի կոնկրետ՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից 2004 թվականին խոշտանգված Գրիշա Վիրաբյանի գործը դեռևս օգոստոս ամսին վերաբացվել և այդ ժամանակավանից գտնվում է նախաքննական փուլում:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ Եվրադատարանը Վիրաբյանի օգտին որոշում կայացրեց, և Հայաստանի Հանրապետությունը ստիպված եղավ փոխհատուցել ընդդիմադիր գործչին, Վիրաբյանը նորից դիմել էր Հայաստանի արդարադատությանը մեղավորներին պատժելու պահանջով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գրիշա Վիրաբյանն ասաց, որ պատրաստվում է լրացուցիչ նամակ ուղարկել Եվրադատարան: Նրա կարծիքով՝ գործն անհիմն հետաձգվում է։ «Գուցե մտածում են՝ ես հուսահատվեմ, կամ մեկին ինչ-որ բան լինի, բայց ինձանից պրծում չունեն՝ մինչև վերջ գնալու եմ»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ գործը շատ դանդաղ է ընթանում՝ դեռևս մեկ-երկու ամիս առաջ նախաքննությունը պետք է ավարտված լիներ։ «Ի՞նչ է, սպասում են՝ բոլորը մահանան, նո՞ր գործ հարուցեն, կամ գործով անցնող ոստիկանները թոշակի՞ գնան: Արդեն ութ տարի է անցել, մի քիչ էլ ձգեն՝ բոլորը թոշակի կանցնեն»,- հարցադրում արեց Վիրաբյանը:

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ կառավարությանը ժամանակ էր տրված բողոքարկելու, սակայն նրանք դա չեն արել․ «Մենք էլ դիեմցինք, որպեսզի Հայաստանի արդարադատությունը կատարի Եվրադատարանի պահանջները:

Ես ուզում եմ, որ այդ մարդիկ պատասխանատվություն կրեն, ես թոշակառուների հետևից չեմ ուզում ընկնել, ես ուզում եմ, որ այդ մարդիկ պատժվեն ու պատասխանատվություն կրեն իրենց արածի համար։

Ամեն ինչ անելու եմ, որ գործիի քննության ժաանակ ուշադրություն դարձնեն հենց Աշոտ Կարապետյանի վրա: Եվ ես շարունակելու եմ համառել, որ իմ փաստաբանները դիմում ներկայացնեն, որպեսզի Աշոտ Կարապետյանի լիազոությունները ժամանակավորապես դադարեցվեն»:

Հարցին, թե մտավախություն ունի, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կարող է ճնշո՞ւմ գործադրել ՀՔԾ-ի վրա, Գրիշա Վիրաբյանը պատասխանեց․ «Ոչ, բայց նա կարող է ճնշում գործադրել այն ոստիկանների վրա, որոնք այդ գործով անցնում են: Չի բացառվում, որ Աշոտ Կարապետյանը գործով անցնող ոստիկաններից մեկին ասի՝ ամբողջ մեղքը վերցրու քո վրա, կամ ասի՝ հրաժարվեք, որ ես կարգադրել եմ ձեռնաշղթաներ հագցնել Գրիշա Վիրաբյանին: Կարճ ասած՝ Աշոտ Կարապետյանը կարող է ազդել այն մանրուքների վրա, որոնք կփոխեն գործի էությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում