Ավստրիայում շունը, որին տերերը տանը մենակ են թողել, հրդեհ է առաջացրել, ինչի հետևանքով՝ տունն ամբողջությամբ այրվել է, կենդանին սատկել է, հայտնում է AFP տեղեկատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Նոր տարվա գիշերը: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ շունը, փորձելով հասնել ուտելիքով թղթե փաթեթին, կպել է էլեկտրական վառարանին, միացրել է այն: Թուղթն այրվել է, հետո կրակը տարածվել է խոհանոցում:
Հրդեհը հանգցնելուն մասնակցել է 140 հրշեջ-կամավոր և 18 հատուկ տեխնիկա, որոնք 3 ժամ պայքարել են կրակի դեմ: Հրշեջներից ոչ ոք չի տուժել:








































