Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր պայմանագրի երկարաձգման մասին, տեղեկացնում է Football Espana-ն:
«Ես ոչ մի գործակալ չունեմ, որպեսզի նա ինչ-որ բանի մասին բանակցություններ վարի թիմի ղեկավարության հետ: Իմ «գործակալներ»-ը ֆուտբոլիստներն են, իսկ իրենք ոչ մի կապ չեն հաստատել ակումբի ղեկավարության հետ:
Ամեն ինչ կարգին է: Ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է Անչելոտին:










































