Փարիզում իտալական կաթոլիկ համայնքի` Սուրբ Եգիդիոսի հիմնադիր Անդրեա Ռիկարդին ներկայացրել է 800 էջից բաղկացած զեկույց: Համաձայն դրա` աշխարհում մոտ 200 մլն քրիստոնյաներ չեն կարող ազատորեն խոսել իրենց հավատքի մասին հալածանքների պատճառով: Նշվում է, որ XXI դարասկզբին աշխարհի բնակչության 75 տոկոսը քրիստոնյաներ են, գրում է Vesti.ru-ն:
Հավաքածուում հրապարակվել են համայն աշխարհի քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքը վերլուծող տասնյակ քարտեզներ, գրաֆիկաներ և վիճակագրական տվյալներ: Եթե Մերձավոր Արևելքում կամ աֆրիկյան երկրներում քրիստոնյաները իսլամիստներին են զոհ դառնում, ապա Ասիայում նրանք հինդիուզմի հետևորդների և բուդդայականների թիրախն են:







































