Friday, 19 06 2026
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը

Արման Մկրտումյանը՝ Սահմանադրական բարեփոխումների, իր հրաժարականի և Սերժ Սարգսյանի մասին

«Անմեղության կանխավարկածի խախտումը այն դեպքում կլիներ, երբ գործը քննող դատավորն իրեն թույլ տար մինչև դատական ակտ կայացնելը որևէ կարծիք հայտնել դատավարության, դատական ակտի վերաբերյալ և այլն, նոր այդ ժամանակ կարելի էր խոսքել անմեղության կանխավարկածի մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ր, երբ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանին իր պատասխանում հանցագործ էր անվանել:

Մկրտումյանի խոսքերով՝ տարեկան մոտ 4000 քրեական գործ է քննվում, և անգամ ինքն ի վիճակի չէ տիրապետել, թե որ մարզում կամ որ դատարանում ինչ գործ է քննվում: «Էլ չեմ ասում, որ Հանրապետության նախագահը պարտավոր էլ չէր տեղյակ լիներ, թե որ դատարանում ինչ գործ է քննվում»,-հավելեց Մկրտումյանը:

Դիտարկմանը՝ հիմա դատավճռից առաջ անձին հանցագործ անվանելը անմեղության խանկավարկածի խախտո՞ւմ է, թե՞ ոչ, նա արձագանքեց. «Դե, հիմա գիտեք, պահի տակ հարց են տվել, հանրապետության նախագահն էլ կարծիք է հայտնել: Յուրաքանչյուր ոք կարծիք հայտնելու իրավունք ունի: Իսկ անմեղության կանխավարկածի խախտումը կոնկրետ վերաբերում է իրավակիրառող դատավորին»:

Վճռաբեկ դատարանի նախագահը նաև կարծիք հայտնեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող եռաստիճան դատական համակարգը երկաստիճան դարձնելու մասին: «Կարծում եմ, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առաջարկվող երկաստիճան դատական համակարգը զուտ քննարկման համար ներկայացված այլընտրանք է»,- այսօր վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 6-րդ և 7-րդ հատորների շնորհանդեսի ժամանակ, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի, կարծիք հայտնեց վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր ատյան ունի իր առաքելությունը, իսկ երկաստիճան համակարգին անցում կատարելուց հասկանալի չէ, թե այդ առաքելությունները որ ատյանին պետք է փոխանցել, ինչպես բաշխել և այլ:

Ինչ վերաբերում է փաստաբանների բողոքին՝ կապված վճռաբեկ դատարանի կամայական մոտեցումների հետ, Մկրտումյանը նկատեց. «Փաստաբանները բողոքում են նրանից, թե ինչու իրենք գրած բողոքը վարույթ չի ընդունվել, բայց դրան զուգահեռ՝ նրանք շատ գովում են վճռաբեկ դատարանը, որ այնպիսի նախադեպային որոշումներ է կայացնում, որ հետագա գործերի համար իրենց շատ օգտակար են լինում»:

Մկրտումյանը իր հրաժարականի մասին մամուլում պարբերաբար հայտնվող լուրերը բամբասանք որակեց: «Ես արդեն 7 տարի է՝ ղեկավարում եմ վճռաբեկ դատարանը, և ամեն տարի, տարին մի քանի անգամ լսում եմ այդ լուրեը, և այդ բամբասանքներին ուշադրություն չեմ դարձնում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում