Քենդիս Սվեյնփոլ
Մինչ ամբողջ աշխարհը նշում է ամանորյա տոները, Victoria’s Secret բրենդը շարունակում է տաքացնել մեզ տաք ֆոտոշարքերով և գրավիչ մոդելներով, հայտնում է spletnik.ru-ն:
Այս անգամ մեզ ուրախացրել են Դաուտցեն Քրեզն ու Քենդիս Սվեյնփոլը, որոնք Բրունո Մարսի երգի հնչյունների ներքո ցուցադրել են լողազգեստներ 2013-ի ամառային հավաքածուից:
Քենդիսն իր երկրպագուներին նվիրել է ոչ միայն կրքոտ տեսահոլովակ. 24-ամյա մոդելը երկրորդ անգամն է՝ զարդարել է Swim 2013 կատալոգի շապիկը:
Ինքը՝ Քենդիսը նույնիսկ հիմա չի կարողանում հավատալ իր հաջողությանը. «Ինձ համար մեծ պատիվ է այսչափ հանրահայտ կատալոգի շապիկին հայտնվելը: Մինչ իմ մոդել դառնալը ես հաճախակի հիանում էի Ժիզել Բունդհենով, Թայրա բենքսով և նորաձևության այլ խորհրդանիշերով»:
Ժամանակն է գնահատելու Քենդիսի ու Դաուտցենի կրքոտ տեսահոլովակը.
Դաուտցեն Քրեզ


Քենդիս Սվեյնփոլ




Քենդիս Սվեյնփոլը՝ Swim-2013 կատալոգի շապիկին









































