Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ԱԶԲ-ն Երևանում ճանապարհաշինական ծրագրեր է իրականացնում

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցայ Ժանգի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածում ներկայումս իրականացվող կապիտալ ճանապարհաշինական ծրագիրը ևս շատ կարևոր է Երևանի ու մայրաքաղաքի բնակիչների համար. «Նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք նմանատիպ ծրագրերի կյանքի կոչումը: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի առաջին փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի կառուցման նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, ինչն իսկապես օրակարգային խնդիր էր, և ուրախալի է, որ այն այսօր հետզհետե լուծում է ստանում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցայ Ժանգն էլ, իր գոհունակությունը հայտնելով ծրագրի ընթացքից և ներկա արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար. «Անձամբ եմ այցելել կառուցվող ճանապարհի շինհրապարակ ու ծանոթացել աշխատանքների ընթացքին: Իսկապես մեծ աշխատանք է կատարված, ինչը ողջունելի է: Վստահ եղեք, պարոն քաղաքապետ, որ մեզ համար իսկապես հաճելի է աշխատել մի կառույցի հետ, որը պատրաստակամ է ամենայն հետևողականությամբ կյանքի կոչելու առաջադրված բոլոր խնդիրներն ու ծրագրով նախանշված աշխատանքները»,- նշել է Վենցայ Ժանգը՝ հավելելով, որ բանկը կարևորում է քաղաքապետարանի հետ հետագա փոխգործակցության շարունակումն ու ընդլայնումը:

Անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս, կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը. «Հաշվի առնելով, որ առաջին փուլի աշխատանքներն իրականացվում են արդյունավետ, ակնկալում ենք, որ ԱԶԲ–ն կարճ ժամանակում հավանություն կտա նաև 2-րդ փուլով նախատեսված աշխատանքների ծրագրին, ինչն իր հերթին տրամաբանական ավարտին կհասցնի շրջանցիկ ճանապարհի կառուցման ամբողջ ծավալով աշխատանքները: Տրանշ 2-ով նախատեսված Արգավադ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակի մայրուղի և Բաբաջանյան-Աշտարակի մայրուղի հատվածները հանդիսանում են Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կարևոր հատվածներից և առանց դրանց կառուցման, ակնհայտ է, որ արևմտյան շրջանցիկ ճանապարհն ամբողջական չի կարող լինել: Այս ծրագրի կյանքի կոչումը հյուսիսային կողմից դեպի հարավ ընթացող տրանսպորտային միջոցներին հնարավորություն կտա շրջանցել Երևան քաղաքի կենտրոնական հատվածը, որն իր հերթին զգալիորեն կնպաստի մայրաքաղաքի փողոցների երթևեկի բեռնաթափմանը»,- նշել է քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև քաղաքային տնտեսության այլ ոլորտներում ևս փոխգործակցության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում