Fuji Heavy Industries Ltd. ճապոնական ընկերությունը ԱՄՆ-ից հետ կկանչի իր Subaru մակնիշի 643 հազար ավտոմեքենա: Այս միջոցառումը կապված է նրա հետ, որ մեքենաների դռների լուսավորման համակարգում թերություններ են հայտնաբերվել, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Հայրենիք են վերադառնում 2010-2011թթ-ի արտադրության Legacy, 2009-2012թթ-ի արտադրության Forester, 2010-2011թթ-ի արտադրության Outback, ինչպես նաև 2006-2012թթ-ի արտադրության Tribeca մոդելները: Արտադրողը խոստանում է անվճար տեղադրել կարճ միացումները կանխող լրացուցիչ հոսանքալարեր:









































