Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները

Մտածել է պետք

Ցանկացած գործընթացի հաջողությունը կախված է ռեսուրսների քանակից և օգտագործման որակից` արդյունավետությունից: Դա մի պարզ ճշմարտություն է, որն իմանալու կամ ըմբռնելու համար առանձնապես մեծ մտավոր ունակություններ անհրաժեշտ չեն: Դրանք անհրաժեշտ չեն հասկանալու համար նաև, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացում էլ այս կամ այն շարժի հաջողությունը կախված է ռեսուրսներից և դրանց օգտագործման արդյունավետությունից:

Դժվար է չափել իշխանության և ընդդիմության ռեսուրսների որակական կամ քանակական հարաբերակցությունը: Այստեղ, իհարկե, խնդիր կա, քանի որ տարբեր են այդ ռեսուրսները, ու շատ դժվար է ասել նաև, թե ով է այդ տարբեր ռեսուրսները համեմատական առումով ավելի արդյունավետ տնօրինում:

Փաստ է, որ մինչ այժմ իշխանությունն է հաղթել, ինչը ենթադրում է, որ կա՛մ իշխանության ռեսուրսներն ավելին են, կա՛մ իշխանությունն ավելի հմտորեն է օգտագործում եղածը: Գուցե կա երկուսն էլ, այսինքն՝ մի քիչ ավելին են, ու նաև մի քիչ ավելի արդյունավետ է օգտագործման գործակիցը: Ռեսուրսային այդ պայքարում կա մի սեգմենտ, որը կարծես թե մնացել է օդում կախված, և այն տնօրինելն ու օգտագործելը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ կողմերից որևէ մեկի համար:

Խոսքը հանրային մի մեծ զանգվածի մասին է, որը չունի քաղաքական, գաղափարական կողմնորոշում, չունի անձնական համակրանք կամ հակակրանք, որը քաղաքականությամբ հետաքրքրվում է դեպքից դեպք, ընտրությունից ընտրություն, բայց որը հսկայական բողոքական պոտենցիալի կրող է, քանի որ Հայաստանում կյանքից դժգոհները միայն քաղաքականությամբ հետաքրքվողներն և, առավել ևս, քաղաքացիական ու քաղաքական պայքարի մեջ ներգրավված մարդիկ չեն:

Դժվարանում եմ ասել, թե արդյոք Հայաստանում քաղաքական ուժերն իրենց առօրյա գործունեության մեջ, իրենց մարտավարական և ռազմավարական պլանավորումներում ինչ դեր են տալիս հասարակագիտական` սոցիոլոգիական ուսումնասիրություններին, բայց համարձակվում եմ ենթադրել, որ հասարակության վեր նշածս սեգմենտը թերևս դուրս է մնում քաղաքական հիմնական ուժերի ուշադրությունից:

Հայաստանում քաղաքական ուժերը հիմնականում բավարարվում են իրենց կայուն ընտրազանգվածով, իսկ այն համալրելու մասնագիտացված, հետևողական աշխատանք կարծես թե չեն կատարում: Խոսքը, իհարկե, ընդհանրապես չկատարելու մասին չէ, այլ հետևողական, լայնածավալ, մասնագիտական աշխատանքի մասին, երբ կլինեն լուրջ ուսումնասիրություններ, կդիտարկվեն հանրային բոլոր խմբերը, նրանց հետաքրքրություններն ու պահանջները, նրանց շահագրգռելու քաղտեխնոլոգիական հնարավորությունները:

Համենայն դեպս, փաստը, որ այսօր այդպիսի հանրային զանգվածն առկա է, և այն բավական զգալի թիվ է կազմում, հուշում է, որ այդ ուղղությամբ աշխատանքը քաղաքական ուժերի մոտ բավարար արդյունավետություն չունի: Մինչդեռ այդ իրավիճակը ակամայից ծառայում է իշխանությանը, քանի որ, չօգտագործելով այդ՝ հիմնականում ուշադրությունից դուրս մնացած ռեսուրսը, ընդդիմադիր ուժերը փաստորեն այն «օգտագործում» են իշխանության համար՝ թույլ տալով, որ հասարակության այդ մասի «շնորհիվ», ներքաղաքական գործընթացներում այդ ռեսուրսի առարկայական ներգրավվածության բացակայության շնորհիվ, իշխանությունը կարողանա այդ մասով կեղծել ու շահարկել իրականությունը հօգուտ իրեն:

Այսինքն՝ երբ այդ ռեսուրսը որևէ մեկին չի ծառայում, երբ այդ ռեսուրսի հետ որևէ մեկը, այսպես ասած, փոխշահավետ համաձայնության չի գալիս ընդհանուր նպատակների, թիրախների և շահերի հարցում, ապա այդ ռեսուրսը ակամայից սկսում է ծառայել իշխանությանը, այդ ռեսուրսի դժգոհությունը իշխանության համար դադարում է լինել վտանգավոր, չի իրացնում իշխանության վրա հասարակական ճնշումն ավելացնելու, ծանրացնելու իր պոտենցիալը: Այսինքն՝ մեր հասարակության մեջ կա, այսպես ասած, հանգամանորեն չուսումնասիրված մի զգալի հատված, ինչը, եթե փորձենք էներգետիկ տերմինաբանությամբ բնութագրել, կարելի է համարել հանրային էներգետիկայի «գերկորուստ», ընդ որում՝ անկասկած, վտանգավոր չափերի հասնող գերկորուստ:

Հայաստանը մոտենում է ընտրական փուլին, դրանից առաջ էլ Հայաստանը մոտենում է սնանկության ճակատագրական մի շեմի, երբ երկիրը վտանգված է՝ անկախ ընտրություն լինել-չլինելուց, վտանգված է թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների ճնշման տակ: Այդ պայմաններում Հայաստանի քաղաքացիական ապագայի համար շատ կարևոր է դառնում հիշյալ «գերկորուստների» դեմն առնելն ու դրանք էլ հասարակական պահանջների համակարգ ներառելը:

Քաղաքական բոլոր ուժերը, ովքեր անկեղծորեն նվիրվել են Հայաստանի քաղաքացիական ապագայի համար պայքարին` սկսած Հայ ազգային կոնգրեսից, մինչև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր ու քաղաքացիական շարժումներ, միավորումներ ու խմբեր, անշուշտ, պետք է աշխուժորեն ձեռնամուխ լինեն հասարակության այդ սեգմենտի հետ աշխատանքին: Ներկայումս, երբ իրավիճակը գլոբալ առումով հասնում է սահմանային կետի, ռեսուրսի ամեն մի կաթիլը դառնում է ճակատագրական և վճռորոշ, և քաղաքացիական Հայաստանի համար չափազանց մեծ ու անթույլատրելի շռայլություն կլինի այդ ռեսուրսը մեծ հաշվով անտեսված թողնելն ու իշխանությանը «նվիրելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում