«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին կարծիք է հայտնել «Պրո Պատրիա»-ի դեմ ընկերական խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին:
«Անձամբ զանգահարել եմ Բոատենգին, որ հայտնեմ իմ աջակցությունը նրա ռեակցիային, որ եղավ երկրպագուների սարսափելի պահվածքից հետո: Ես բարձր եմ գնահատում խաղացողների, Ալեգրիի ու դստերս՝ Բարբարայի հայտարարություններն ու պահվածքը:
Ֆանատների կողմից ռասիստական բնույթի վիրավորանքները ավելի հաճախակի բնույթ են կրում ու մեծ ու շոշափելի վնաս են հասցնում սպորտին:
Այդ իսկ պատճառով խոստանում եմ, որ «Միլան»-ը դաշտը կլքի բոլոր այն խաղերում, ներառյալ եվրոգավաթային, եթե նման տիպի միջադեպերը կրկնվեն», – ասել է Բերլուսկոնին:










































