ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բայերը հայտարարում է, որ Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անօդաչու թռչող սարք է կործանվել զինյալների կողմից ազդանշանի խլացման համար սարքերի օգտագործումից հետո: Այս մասին հայտնում է unian.net-ը:
Մասնավորապես, Բայերի խոսքով՝ «հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավար, դեսպան Էրտուգրուլ Ապականը հայտնել է, որ ԵԱՀԿ անօդաչու թռչող սարքը կործանվել է ազդանշանի խլացման համար սարքերի օգտագործումից հետո, երբ զինյալները հոկտեմբերի 29-ին հարձակվել են ուկրաինական բլոկպոստի վրա»:







































