Լիլի Ալենի խոսքով՝ սելֆին չի արտացոլում իրական արտաքինը: Բոլոր նրանք, ովքեր դա անում են, պարզապես ցանկանում են բարենպաստ ազդեցություն գործել շրջապատողների վրա: Սակայն երգչուհին կարծում է, որ գլխավորը կյանքում ազնվությունն է: Այս մասին նա ասել է Marie Claire Mexico ամսագրին տված հարցազրույցում և լուսանկարվել վատ ֆոտոսեթում, հայտնում է spletnik.ru-ն:
Ինչպես հայտարարել է 29-ամյա Ալենը, իրեն շատ բան դուր չի գալիս ժամանակակից հասարակության մեջ: «Իմ կարծիքով՝ մենք հայտնի անձանց վերաբերվում ենք որպես սպառողական ապրանքի: Դա զզվելի է»:
Նա խոստովանել է, որ միշտ աշխատում է վերահսկել իրավիճակը:
«Ես չեմ սիրում մյուսներին հնարավորություն տալ վերահսկելու իմ կարիերան: Այնպես որ, ես դա ինքս եմ անում»,- ասել է Ալենը:
«Ես ձգտում եմ ինքս ինձ հետ լինել առավելագույնս ազնիվ: Հուսով եմ՝ դա արտահայտվում է իմ երաժշտության մեջ: Սելֆին չի արտացոլում ձեր իրական արտաքինը: Դուք անում եք դա նպատակով՝ համոզել շրջապատողներին, որ դուք այնպիսի տեսք ունեք, ինչպես լուսանկարում»,- ասել է երգչուհին:














































