Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանի դեղատներն էժան գնով թմրամոլներին նստեցնում են ասեղին

Հայաստանում և ոչ միայն՝ ամենատարածված և ամենաէժան թմրամիջոցը համարվում են բենզինով պատրաստված տարբեր թմրանյութերը, որոնք ստանում են բենզինը՝ դեղատնից գնված կոդեին պարունակող որևէ դեղամիջոցի հետ միախառնելուց: Դեղատների աշխատողներն արձանագրում են, որ նախկինում էլ է այդ երևույթը եղել, բայց օրեցօր այն նոր ծավալների է հասնում, և ավելանում է նման ճանապարհով «դոզա» ստացողների թիվը: Մեր զրուցակից՝ դեղատան աշխատողն ասում է, որ արդեն դեմքերով գիտեն այն հաճախորդներին, ովքեր կոնկրետ դեղամիջոցները գնում են թմրանյութ ստանալու նպատակով:

«Լիրիկա» 300 մգ դեղամիջոց կա, որը նույնպես օգտագործվում է որպես թմրադեղ: Այն նախատեսված է էպիլեպսիկ նոպաների ժամանակ օգտագործելու համար, սակայն գրեթե ամեն օր որոշ մարդիկ դեղատանը հարցնում են այդ դեղը: Այն գնում են հիմնականում 18-35, մինչև 60 տարեկան տղամարդիկ: «Պիպոլֆեն 7»-ը նույնպես այդ նպատակին է ծառայում: Այն, եթե չեմ սխալվում, տաքացնելու միջոցով թմրանյութ է դառնում, կամ այդ նույն դեղամիջոցը «Լիդոկայինի» հետ միախառնելուց: Սրանք այնքան էլ մատչելի դեղեր չեն, բայց մեկ է՝ հաճախորդների պակաս չկա»,- պատմեց մեր զրուցակից դեղագործը:

Նրա խոսքով՝ շատ ավելի մեծ տարածում ունեն ավելի մատչելի՝ սոլպադեին, պիրալգին և կոդեին պարունակող նման այլ դեղեր, որոնցից ևս թմրանյութ է անջատվում: «Հենց հաճախորդը սոլպադեինը գնում է 15 հաբով, միանգամից հասկանալի է, թե ինչ նպատակով է նա գնում դա, քանի որ միայն 15 հաբն է բավարար, որպեսզի դրանից կոդեինն առանձնանա: Այդ մարդիկ յուրօրինակ քիմիկոսներ են, ովքեր շատ լավ գիտեն, թե որ դեղամիջոցից որքան է անհրաժեշտ իրենց ցանկացած նյութը և ցանկացած դոզան ստանալու համար»,- ասաց դեղագործը՝ շարունակելով. «Այդ մարդկանց դեղատանը կարելի է հանդիպել ամեն օր, նրանք մեր հիմնական հաճախորդներն են, ինչը ևս ապացույցն է այն բանի, որ նրանք այդ դեղերը գնում են այլ նպատակով: Նրանք պարզապես չեն կարող չգնել այդ դեղերը, քանի որ կախվածության մեջ են»:

Նշենք, որ վերը նշված՝ կոդեին պարունակող դեղամիջոցներն ընդգրկված են կառավարության 2003 թվականի համապատասխան 11/29 որոշումով սահմանված հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում: Կոդեին պարունակող բոլոր դեղերը դեղատոմսով բաց թողնվող դեղամիջոցներ են, և դրանց ազատ վաճառքն արգելված է: Սակայն կառավարության որոշմամբ՝ հսկողության ենթակա ցանկերի մեջ են ընդգրկվել միայն 10 միլիգրամ կոդեին պարունակող դեղերը: Այսինքն` այն բոլոր դեղերը, որոնք կոդեին են պարունակում, բայց 10 միլիգրամից քիչ, ազատ վաճառվում են, և դրանց ձեռք բերման համար բնավ բժշկի դեղատոմս պետք չէ:

Դեղատան աշխատողները շատ հաճախ խորհուրդներ են տալիս այդ հաճախորդներին, որ տվյալ դեղամիջոցն իր մեջ վնասակար նյութեր է պարունակում, ասում են, որ դա մի քիչ վնասակար է և այլն, բայց վստահ չեն, որ իրենց խորհուրդներն ազդեցություն թողնում են: «Մեր խորհուրդները հիմնականում ընդունվում են այդ պահին, բայց նրանք դեղատնից դուրս գալուց հետո արդեն դրա մասին չեն հիշում, քանի որ թմրադեղերից կախվածությունը այնպիսի բան է, որից ազատվելը մեր խորհրդով հաստատ չի լինի»: Իրավապահ մարմիններին ահազանգել վերջիններս չեն փորձել, քանի որ չունեն ապացույց կամ այդ պահին չեն կարող ապացուցել, թե տվյալ հաճախորդը ինչի համար է գնում տվյալ դեղամիջոցը: Մեր զրուցակցի խոսքով, այս երևույթը վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է, որ այս դեղամիջոցները բաց թողնվեն միայն բժշկի դեղատոմսով: «Ճիշտ է, բոլորը հնարավոր չէ դարձնել բժշկի թույլտվությամբ, քանի որ մարդիկ հիվանդանում են, դեղեր գնելու կարիք ունեն, բայց ամեն դեպքում որոշակի դեղամիջոցներ պետք է բաց թողնվեն բժշկի թույլտվությամբ, քանի որ սա իսկապես վտանգավոր է և օրեցօր նոր չափերի է հասնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում