Պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, ով Կիև-Օբուխով մայրուղու վրա մահվան ելքով վրաերթի էր ենթարկել մի կնոջ, ամեն դեպքում կպատժվի: Այս մասին, ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ մամլո քարտուղար Նիկոլայ Ժուկովիչը:
«Այն, որ նա ամեն դեպքում կպատժվի, միանշանակ է: Ինչպիսին կլինի այդ պատիժը՝ կորոշի դատարանը՝ կախված վարորդի մեղավորության աստիճանից»,- Ժուկովիչի խոսքը մեջբերում է Ukrinform.ua-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի երեկոյան Կոնստանտին Մելաձեն իր Lexus ավտոմեքենայով դեպի Կիև ուղևորվելիս վրաերթի է ենթարկել 30-ամյա Աննա Պիշալոյին, ով ստացած վերքերից տեղում մահացել է: Հարուցված է քրեական գործ: Մելաձեին կարող է սպառնալ մինչև 8 տարվա ազատազրկում։







































