Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչն իր կարծիքն է հայտնել Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանկներում կայացած «Բավարիա»-ի դեմ խաղի մասին:
«Գիտեինք, որ «Բավարիա»-ն ագրեսիվ կսկսեր երկրորդ խաղակեսը, քանի որ թիմը չէր կարող թույլ տալ իրեն սեփական հարկի տակ միավորներ կորցնել: Պատրաստ էինք դրան, և պաշտպանության գծում ծավալուն աշխատանքի հետ փորձում էինք գոլային պահեր ստեղծել և լավ գործել նաև հարձակման գծում:
Որոշակի աստիճանով դա հաջողվեց մեա: Մենք գոլ խփելու ևս մեկ կամ երկու հնարավորություն ունեինք: Ցավում եմ պարտության համար: Մանավանդ այն պարագայում, որ մենք հաղթում էինք 1:0 հաշվով»,- Goal. com-ը մեջբերում է Սուբոտիչի խոսքերը:









































