Բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ջոլեոն Լեսկոթը հայտնվել է «Ասթոն Վիլա»-ի ուշադրության կենտրոնում: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Լեսկոթն այնքան էլ հաճախ չի ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, այդ իսկ պատճառով լուրեր են շրջանառվում, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել լքել «քաղաքայիններ»-ի կազմը:
Հետաքրքրական է, որ Լեսկոթը երիտասարդ տարիքում երկրպագում էր «Ասթոն Վիլա»-ին:
Դա կարող է «Ասթոն Վիլա»-ին առավելություն շնորհել «Էվերթոն»-ի և «Սանդերլենդ»-ի հանդեպ, որոնք ևս հետաքրքրվում են Լեսկոթի ծառայություններով:
Լեսկոթի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:








































