Անգլիացի կիսապաշտպան Ջո Քոուլը վերադարձավ իր հարազատ ակումբ՝ «Վեսթ Հեմ»:
Ակումբը 31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է վեցամսյա պայմանագիր: Քոուլը «Վեսթ Հեմ»-ի կազմում հանդես կգա 26 համարի մարզահագուստով՝ գրում է թիմի պաշտոնական կայքէջը:
Անգլիայի հավաքականի կազմում Քոուլը 56 խաղի է մասնակցել՝ դառնալով տասը գոլի հեղինակ:






































