Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

«Երբեմն մաքսակետերում ապրանքները ներմուծում են խառը ապրանքների անվան տակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, արդեն յոթ ամիս է, ինչ գործում է այս կառավարությունը: Ձեր կարծիքով՝ կառավարությունը կատարո՞ւմ է իր հռչակած սկզբունքները՝ հավասար խաղի կանոններ ստեղծելը, ստվերային տնտեսությունը կրճատելը և այլն:

– Յոթ ամիսը դեռ այդքան մեծ ժամանակահատված չէ, որ արդյունքներ ակնկալենք և կարծիք հայտնենք, բայց արվող քայլերը՝ սահմանամերձ գյուղերը ազատ տնտեսական գոտիներ դարձնելու մասին հայտարարությունները, դրական և վաղուց սպասված քայլ պիտի համարել: «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները դրական համարելով հանդերձ՝ այնտեղ պետք էր մատուցել տարբերակված մոտեցման գաղափարը: Այսինքն՝ ովքեր ցանկանում են փաստաթղթավորել իրենց շրջանառությունը, թող 1 տոկոս շրջանառության հարկ վճարեն, ովքեր դա չեն կարող կամ չեն ցանկանում անել, թող աշխատեն նախկին հարկման դաշտում: Պետք էր նաև մտցնել հաստատագրված վճարի գաղափարը, որովհետև հնարավոր է՝ տնտեսվարողը ցանկանար հաստատագրված հարկը վճարել և հարկային մարմինների հետ գործ չունենալ:

Այս իմաստով կառավարության այդ որոշումները կարելի է դրական գնահատել, բայց պիտի հաշվի առնել նաև հանրության դժգոհություններն ու առաջարկությունները:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոքր ու միջին բիզնեսի շրջանառությունը փաստաթղթավորելու միջոցով իրենք ցանկանում են խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերել: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է խոշորին հարկային դաշտ բերելու համար փոքր ու միջին բիզնեսին օգտագործելը:

– Ես կարծում եմ, որ տարիների ընթացքում փոքր ձեռնարկությունները որոշակի հարաբերությունների մեջ են մտել խոշոր տնտեսվարողների հետ: Եվ բացառված չէ, որ կա գործառույթ, երբ ապրանքը վերցնում են իրացնելու, հետո նոր վճարում են կատարում: Նման պարագայում ինչպե՞ս կարող են գնալ և ասել՝ փաստաթուղթ տվեք: Բացի դրանից՝ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության այս ավանդույթը խաթարելու խնդիր է առաջանում, որը մոտ չէ մեր ժողովրդի մենթալիտետին: Կարծում եմ, որ խոշոր ներմուծողները պետք է մաքսային համակարգում ճիշտ հաշվառվեն, ու մաքսազերծվեն նրանց բերած ապրանքները: Եվ այս դեպքում նման խնդիրը չի առաջանա:

Այսինքն՝ մաքսային ծառայությո՞ւնը պետք է խոշոր ներկրողներին հարկային ու մաքսային դաշտ բերի, և ոչ թե դա անի փոքրերի միջոցով:

– Այո: Ես կարծում եմ՝ երբեմն պատահում է, որ մաքսակետերում ապրանքները ներմուծվում են խառը ապրանքների անվան տակ, և դրանց մեջ տարբեր ապրանքներ են մտնում: Պարզապես պետք է այստեղ որոշակի հստակություն մտցվի, և նման խնդրի առջև արդեն չեն կարող կանգնեցնել փոքր ու միջին բիզնեսին:

Ինչո՞ւ կառավարությունը կամ հարկային-մաքսային ծառայությունները չեն փորձում խոշոր ներկրողին հենց մաքսազերծման ժամանակ բերել օրինական դաշտ, որ այդ նպատակով փոքր ու միջին բիզնեսին են օգտագործում:

– Խոշոր ներկրողներն այսօր որոշակի ազդեցություններ ունեն հանրային կյանքում, նրանցից շատերը պատգամավորներ են, մեծ հեղինակություն ու դիրք ունեն: Եվ հավանաբար դեռ նրանց հեշտությամբ չեն կարող հարկային դաշտ բերել, այլապես այլ ճանապարհով գնալը ոչ թե հարցի լուծում կապահովի, այլ ավելի կբարդացնի հանրային համերաշխության միտումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում