«Այն, որ շուկան ինքն իրեն կկառավարի, կարծրացած սխալ մոտեցում է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ևս հայտարարել է, որ թերագնահատվել է պետության դերը շուկայի զարգացման հարցում»,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը` խոսելով հողի պաշտպանության հարցում պետական անհետևողականության մասին:
«Հողերը մնում են անմշակ` ջրի սակավության պատճառով: Իսկ Սևանի ջուրը մղում են Կասպից ծով: Կրծողների խիստ բազմացումը, որը այժմ մեծ խնդիր է դարձել, ևս պայմանավորված է այն բանով, որ չոռոգեցին հողերը: Ջրի պակասը ազդեց նաև գարնան սերմնացուի աշխատանքներն անցկացնելու ժամանակ»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Էկոլոգներին անհանգստացնում է նաև այն, որ համապատասխան ձևով չի վերահսկվում հողի աղբահանումը: Հանքարդյունաբերական պոչամբարների աշխատանքը ևս չի վերահսկվում: Նախքան պոչամբարների շահագործումը և դրանից հետո չի կատարվում հողի մշակում, ինչի արդյունքում հողը կորցնում է պիտանելիությունը: