Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկրպագուներին խոստացել է ուղղել բոլոր թերությունները, որոնք թիմը թույլ է տալիս խաղերի ժամանակ: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
«Մենք լավ խաղ ենք ցուցադրում, սակայն դեռևս համաշխարհային մակարդակի չենք հասել: Որոշ հանդիպումների ժամանակ անթույլատրելի գոլեր ենք բաց թողել:
Մենք կհզորացնենք թիմի խաղը պաշտպանության գծում: Կփորձենք ուղղել թերությունները և ավելի անցանկալի մրցակից դառնալ»,- ասել է Կլոպը:






































