Բրազիլիայի լողափերից մեկում եղբայրները նկարահանել են հովազի կատաղի և ակնթարթային որսը:
Գաղտագողի զոհին մոտեցող հովազը պատրաստվում է, զգույշ մոտենում զոհին և կարճ հեռավորությունից հարձակվում հարավամերիկյան կապիբարայի վրա (աշխարհում խոշորագույն կրծողն է): Հովազը հարձակումով խուճապի է մատնում նրան, այնուհետև գլխից բռնում ու քարշ տալիս հարակից թավուտը:
Դեպքը տեղի է ունեցել Մատու Գրոսու կենտրոնական նահանգի Կույաբա գետի ափին:








































