TC Candler-ը կազմել է 23-րդ ամենամյա «Ամենագեղեցիկ 100 դեմքերը» վարկանիշային աղյուսակը: Անկախ քննադատների աղյուսակը հրապարակվում է 1990 թվականից:
2012-ի ցուցակում 25 երկրի ներկայացուցիչներ կան: Աղյուսակը ամփոփվել է տեսանյութով: Վարկանիշում արդեն 11-րդ տարին ներկայացվում է Սկարլետ Յոհանսոնը: Աղյուսակում ընդգրկված են նաև Բարբարա Մեյերը, Սոֆյա Բուշը, Լենա Կատինան,Մոնիկա Բելուչին, Բլեյք Լայվլին, Քեյթ Ուինսլեթը, Միլա Կունիսը, Ջենիֆեր Լոուրենսը, Էմիլիա Քլարկը և այլք:
Տեսանյութի սկզբում ներկայացված են նաև նախկին հաղթողները՝ 1990 թվականից սկսած:












































