Ամեն տարվա սկզբին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները հատուկ բուժզննում են անցնում: Եվ ահա, այս տարվա բուժզննումը վատ լուրեր բերեց ակումբին: Պորտուգալացի պաշտպան Պեպեն ուներ աջ ոտքի վնասվածք, ու հարկավոր էր վիրահատություն:
Ինչպես հայտնում է Marca-ն, վիրահատությունը բարեհաջող անց է կացվել, ինչից հետո պորտուգալացին մոտ մեկ ամսով դուրս է մնացել շարքից:
Երեկ 29-ամյա ֆուտբոլիստի ոտնաթաթը վիրահատվել է, ու նա մոտակա ժամանակներս պետք է զբաղվի վերականգնողական կուրսերով:
Այս մրցաշրջանում Պեպեն մասնակցել է Իսպանիայի առաջնության 16 խաղի ու խփել է 1 գոլ:











































