YouTube-ում հայտնված տեսանյութից հայտնի է դառնում մի տեղեկության մասին, որն ամենաքիչն է արծարծվել ԶԼՄ-ներում, թեև մեծ արձագանքի էր արժանի: Խոսքը վերաբերում է Fox News Channel-ի նախագահի խորհրդին՝ ուղղված այժմ արդեն պաշտոնաթող գեներալ Դևիդ Պետրեուսին:
Գարնանը Էյլսը Աֆղանստան ուղևորվող Fox News-ի վերլուծաբանին խնդրել է Պետրեսուսին փոխանցել իր խորհուրդը: Պետրեուսն այդ ժամանակ այնտեղ ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի հրամանատարն էր:
Էյլսի կարծիքով՝ նա պետք է հրաժարվի ԿՀՎ-ի ղեկավար դառնալու՝ Օբամայի առաջարկից և ընդունի առնվազն զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Էյլսը նրան փոխանցել էր նաև, որ եթե Օբաման նրան չառաջարկի Միացալ կոմիտեի ղեկավարի պաշտոնը,Պետրեուսը պետք է հրաժարական տա և առաջադրվի որպես նախագահի թեկնածու:
Այս մասին լուրը ԶԼՄ-ներում մեծ արձագանք չի գտել, իսկ Washington Post-ն այն տեղադրել է իր կայքի Style բաժնում:
Ռոժե Յուջին Էյլսը Fox News Channel-ի նախագահն է, եղել է հանրապետական մի քանի նախագահների մեդիա խորհրդատուն:








































