Style.rbc.ru-ն որոշել է նայել ապագային ու պարզել, թե գալիք տարվա ընթացքում որ իրերը առավել տարածված կլինեն կոլեկցիոներների շրջանում և ինչ բրենդներ կգերիշխեն աճուրդի աշխարհում:
Անտիկվար իրերի ու արվեստի գործերի վաճառքով զբաղվող iGavel Auctions աճուրդի տան հիմնադիր Լարկ Մեյսոնը կարծում է, որ նոր տարում գերիշխող կլինի որակի գերակայությունը քանակին:
Մեյսոնը վստահ է, որ նոր տարում կոլեկցիոներների շրջանում հաջողություն կունենան միայն հրաշալի ձևի և որակի ապրանքները: Նրա կարծիքով՝ 2013-ին հատկապես պահանջված կլինեն դասական տեսքի ժամացույցները, էլիտար գինին, ժամանակակից արվեստի գործերը:
Նոր տարում մեծ պահանջարկ կունենան նաև հին փայտե կահույքը, անտիկվար ճենապակին, 1950-1960-ականների կահույքը, տարբեր իրեր:
Նույնիսկ ճգնաժամը չի սպանի մարդկանց ձգտումը դեպի գեղեցիկը, իսկ ինչը կարող է ավելի հրաշագեղ լինել, քան թանկարժեք քարերով ու մետաղներով զարդերը` նշում է Մեյսոնը: Օրինակ՝ ձեր երկրորդ կեսի համար ադամանդե մատանի գնելով կարող եք ձեր զգացմունքներն ավելի ամուր պահել: Իսկ եթե գումարի խնդիր ունենաք՝ կարող եք զարդերը վաճառել կամ գրավ դնել:
Նոր տարում կոլեկցիոներների հետաքրքրությունը կմեծանա նաև հին որսորդական և այլ զենքերի, ռազմամթերքի նկատմամբ:
2013-ին մարդիկ հակված կլինեն հնամաշ իրեր գնելու, որոնք կլինեն էժան, պրակտիկ` համարում է Մեյսոնը: Դա վերաբերում է կահույքին և շատ այլ իրերի:











































