Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորը և Սուրբ Ծնունդը, նշեց, որ հայ ժողովրդին ցանկանում է խաղաղություն, բարօրություն, սիրիահայ գաղութի համար սրտագին մաղթանք, որ դուրս գան այդ ամենի միջից նվազագույն վնասով: Ընդհանրապես, աշխարհի ալեկոծ երկրների մեջ խաղաղություն հաստատելու առաջնահերթություն պետք է լինի:
Նրա մեկնաբանմամբ՝ Սուրբծննդյան պատգամը խաղաղության պատգամ է, ինչպես նաև սիրո և երկրպագության պատգամ՝ համայն մարդկության համար:
«Այս օրերին, երբ Սուրբծննդյան հրաշափառ տոնը կտոնեն, միշտ պատգամներով են առաջնորդվում և առաձնացնում, և ամենուրեք մենք ինքներս այսպես ենք փորձում ապրել և դրանք փոխանցել մեր ներկա և ապագա սերունդներին: Թող Աստված մեր հայրենիքին՝ Հայաստանին, ինչպես նաև Արցախին, խաղաղություն միշտ տա, նրանց ղեկավաներն էլ առաջնորդվեն իմաստնությամբ, արդարամտությամբ և հայ ազգին ծառայելու հարատև կամքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սրբազանը:






































