Շնորհավորելով 2013 թվականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ժողովրդին մաղթեց առողջություն և երջանկություն: Քաղաքական գործիչը կատակեց. «Գալիք տարին օձի տարի է, ուստի օձությունից, փուչիկներից, բոցից, համապետականից, իշխանությունից հեռու մնանք»:











































