Այս տարի մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ չեն եղել.ամփոփելով 2012 թվականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Նա նշեց, որ բարեփոխումներիհամար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը բացակայում է: Նրա համոզմամբ՝ գործող իշխանություններն այդ կամքը չունեն:
Նա չբացառեց, որ իշխանափոխության պարագայում գալիք տարի որոշակի փոփոխություններ կլինեն:











































