IBM և Twitter ընկերությունները մեծ ծավալով տվյալների մշակման ոլորտում կնքել են գործընկերություն՝ օգնելու բիզնես կազմակերպություններին կանխագուշակել շուկայի միտումները թվիթներից ստացված տեղեկատվության հիման վրա: Այս մասին ասվում է IBM-ի տարածած հաղորդագրությունում:
Գործընկերությունը կօգնի նաև վերլուծել օգտատերերի վերաբերմունքն այս կամ արտադրանքի կամ ապրանքանիշի նկատմամբ:
Հուլիսին IBM-ը հայտարարել է Apple ընկերութան հետ գործընկերության մասին, որի շրջանակում որոշել էր իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել բիզնես հավելվածներով iPhone և iPad:









































