Շվեյցարացի գիտնականները խնձորի նոր տեսակ են ստեղծել. այն կծելիս բերանը յուրահատուկ հյութով է լցվում, որը գազավորված ըմպելիքի տպավորություն է թողնում: Այս մասին գրում է Mail Online-ը:
Հետազոտությունը տևել է 10 տարի: Վերջ ի վերջո, գիտնականներին հաջողվել է խնձորի երկու տեսակներից` Արևելյան Գերմանիայում աճող ռեսիից և անգլիական պիրուետից ստանալ վերոնշյալ տեսակը:
Հետազոտողները վստահ են, որ նման խնձոր նախկինում ոչ ոք երբեևէ չի փորձել: Այն փափուկ է, հյութալի և խրխրթան: Նշենք, սակայն, որ նոր խնձորներից գազավորված ըմպելիք ստանալ հնարավոր չէ:
Նման խնձոր աճեցնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք ծառի համար պետք է վճարի մոտ 55 դոլար:









































