Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ կայանալիք հանդիպման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
– «Բորուսիա»-ի դեմ կարևոր հանդիպում է սպասվում: Մեր մրցակիցը միշտ էլ վտանգավոր է եղել: Նրանք կարող են հաղթել յուրաքանչյուր թիմի:
Հիմա նրանք վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ ունեն, սակայն առջևում դեռ երկար ժամանակ կա: Նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն, և սխալ կլիներ թերագնահատել իրենց ուժը:
«Բավարիա»-ի հանդիպումներից անմիջապես հետո տեղեկանում եմ «Բորուսիա»-ի մասին: Անկեղծ ասած, չեմ ուրախանում, երբ պարզում եմ, որ դորտմունդյան ակումբը պարտվել է,- հայտարարել է Լևանդովսկին:







































