Երաժիշտ Էլթոն Ջոնը իր բարեգործական Enduring Vision ընթրիքի ժամանալ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին միասեռականների նկատմամբ վերաբերմունքի համար, հայտնում է THR-ը:
Նա ասել է, որ գնահատում է այն հանդուրժողականությունն ու կարեկցանքը, որ դրսևորում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
«Նա իմ հերոսն է»,- հավելել է երգիչը:
Բրիտանացի երգիչը 2005-ից ամուսնացած է կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հետ, զույգը դաստիարակում է երկու երեխայի:








































