Կատալոնիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Բարսելոնա»-ն այսօր ուժերն է չափելու «Էսպանյոլ»-ի հետ:
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կազմում չի ընդգրկել Լիոնել Մեսսիին ու Նեյմարին: Միաժամանակ Էնրիկեն հրավիրել է «Բարսելոնա-Բ»-ի 6 ֆուտբոլիստների: Հայտացուցակը հետևյալն է՝
Տեր-Շտեգեն, Մասիպ, Մոնտոյա, Պիկե, Ադրիանո, Ալբա, Բարտրա, Ռակիտիչ, Չավի, Ռաֆինյա, Սերխի Ռոբերտո, Սամպեր, Ադամա, Գրիմալդո, Հալիլովիչ, Էդգար Լի, Սանդրո, Պեդրո, Սուարես, Մունիր:








































