Wednesday, 01 07 2026
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում

Արդեն հայտնի են «Բաց Խաղ 2014 » համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման չորրորդ առաջնությունը: Այս տարի «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հենրիկ Հակոբյանի ներկայացրած «Choppy Fish» խաղը: Շուտով այն հասանելի կլինի շուկայում, իսկ մինչ այդ՝ այս անվանակարգի հատուկ մրցանակի շրջանակներում Հենրիկը կմասնակցի տեսախաղերի ոլորտում կազմակերպվող աշխարհի առաջատար Casual Connect համաժողովին, որն այս տարի կանցկացվի Բելգրադում, և կներկայացնի իր խաղը Indie Prize մրցույթ-ցուցադրությանը: «Choppy Fish» խաղը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն Game Play» անվանակարգում՝ արժանանալով 200,000 դրամ դրամական պարգևի:

Orange-ի կողմից սահմանված հատուկ մրցանակը հանձնվեց IpricoT թիմին՝ «Angry Virus Run» խաղի համար: Խաղի հեղինակ Հարություն Ամիրխանյանն այժմ կունենա Ֆրանսիայում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում 3 ամիս ժամկետով վարձատրվող վերապատրաստում անցնելու բացառիկ հնարավորություն:

«Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ժենյա Կարապետյանը` իր գունագեղ «Paint In» խաղով: Նշված անվանակարգի համար սահմանված մրցանակը կազմել է 200,000 դրամ:

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց «Good Job» թիմին՝ «Lazy Monkeys» խաղի համար:

Արմեն Մովսիսյանի հեղինակած «Little Leo» խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D լուծում» անվանակարգում: Հեղինակն արժանացավ 250,000 դրամ դրամական պարգևի:

« Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց Վազգեն Հովհաննիսյանին՝ «Rockin&Rollin» խաղի համար:

«Բաց Խաղ» առաջնության ցուցահանդեսի այցելուները նաև հնարավորություն ունեցան խրախուսելու մրցույթի մասնակիցներին՝ քվեարկելով իրենց նախընտրած խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթող ճանաչվեց AVAZ թիմն իր «Skydream» խաղով, որն իրենից ներկայացնում էր ինքնաթիռի թռիչքի սիմուլյատոր: Խաղի հեղինակներն արժանացան 50,000 դրամ դրամական պարգևի:

Մնացած անվանակարգերում հաղթողներ չընտրվեցին ժյուրիի կողմից, սակայն, առաջնության անցկացման պայմանների համաձայն՝ առավել հետաքրքիր լուծումների հեղինակներն արժանացան խրախուսական մրցանակների: Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակներ հանձնվեցին AVAZ թիմին՝ «Skydream» խաղով, Conto թիմին` «White Light» (70,000 դրամ), Monopoly Time թիմին` «Monopoly Time» (70,000 դրամ), Գագիկ Խաչատրյանին` «Zdefendor» (60,000 դրամ) և «Շողեր» թիմի` «ScaryMazeBegins» (SMB) (30,000 դրամ) խաղերի համար:

Այս տարի առաջնությունը նշանավորվեց մասնակիցների լայն աշխարհագրությամբ. առաջնության երևանաբնակ մասնակիցներին այս տարի նաև միացել էին մասնակիցներ Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերից՝ ներկայացնելու իրենց հեղինակած խաղերը, մասնակցելու մրցույթին, սովորելու նոր նախագծերի վրա աշխատելու, ինչպես նաև գործընկերների և պոտենցիալ ներդրողների հետ հաղորդակցվելու հմտություններ:

Հիշեցնենք, որ «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ Արմենիա ընկերության կողմից 2011թ.-ից ի վեր: Որպես գլխավոր հովանավոր՝ այս տարի նախաձեռնությանը միացել է նաև «SoftConstruct» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնեսի նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ և խրախուսել երիտասարդներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում