Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը տեղափոխվելու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկար»:
Sports.kz-ի փոխանցմամբ՝ Արզումանյանը 2.5 տարվա պայմանագիր է ստորագրելու ռուսական ակումբի հետ:
Այդ մասին պարբերականի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստի գործակալ Տիգրան Մկրտչյանը, ով աշխատում է Football Friends գործակալությունում:







































