Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ ազգային թիմի մարզչական շտաբը վստահում է Իկեր Կասիլյասին:
«Իսպանիայի հավաքականում վստահում են Կասիլյասին: Նա չափազանց տարեց չէ ֆուտբոլ խաղալու համար:
Բայց մենք միաժամանակ վստահում ենք նաև երիտասարդներին: Օրինակ՝ Մունիր էլ Հադադին»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:










































