Il Sole 24 Ore հրատարակչության համար CISE կազմակերպության կողմից անցկացվել են սոցհարցումներ՝ փետրվարին Իտալիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 36,2%-ով ամենաբարձր ժողովրդականությունը վայելում է ձախ ճամբարի ղեկավար Պիեր-Լուիջի Բերսանին։ Այս մասին գրել է Reuters-ը։
Երկրորդ տեղում գործող վարչապետ, անկախ թեկնածու և նախկին տեխնոկրատների ղեկավար Մարիո Մոնտին է (23,3%), նրան հաջորդում է նախկին վարչապետ, աջ-կենտրոնամետ «Ազատության ժողովուրդ» կուսակցության նախագահ Սիլվիո Բերլուսկոնին՝ 21,8%-ով։
Փրայմերիզի ժամանակ նախկին կոմունիստ, ներկայումս ձախ-կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության նախագահ Բերսանին հաղթել է իր կուսակից, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատտեո Ռենցիին՝ 61% ընդդեմ 39%-ի արդյունքով։
Անցած շաբաթ Մոնտիի կողմից խորհրդարանը ցրելուց հետո նշանակվել են արտահերթ ընտրություններ 2013-ի փետրվարի 24-25-ը։






































