Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. «Ազատություն»

Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից և մայդաններից:

Ընդ որում ԲՀԿ պատգամավորը ընդգծում է՝ իրենք կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց բոլոր պահանջները, իսկ դրանք հետևյալն են՝ հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, կատարել 12 պահանջները և բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվելով մեծամասնական ընտրակարգից:

Մելքումյան.- Ոչ իշխանական ուժերը, առաջ քաշելով իրենց հարցադրումները իշխանության առջև, չեն կարող միասնական քաղաքական օրակարգ չունենալ։ Այսինքն երբ դու ինչ-որ բան ես ասում, դու պետք է քաղաքական օրակարգ առաջ քաշես, որը իշխանությունը հնարավոր է ընդունում է։ Այս քաղաքական օրակարգի անկյունաքարը, այո, արտահերթ խորհրդարանական ընտրությունն է։

«Ազատություն».– Ինչո՞ւ չգնալ միանգամից նախագահական ընտրությունների։

Մելքումյան.– Եռյակն է որոշել, որ այս փուլում ճիշտը դա է։ Պետք է այնպիսի մի ճանապարհով գնալ, որտեղ ցնցումային, բարիկադային, մայդանային իրավիճակներ չեն ստեղծվի։ Այսինքն սա կոնսենսուսային մի ձև է։ Թող գնանք, ազատ ընտրությունները տեսնենք, այսինքն անձնավորված չէ դա։ Այս առումով մենք համոզված ենք, որ այստեղ մենք հաջողություն կունենանք։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ իշխանության հարցը լուծվում է։ Պետք է չէ անձնավորված խնդիր դնել։

«Ազատություն».– Անձնավորված ասելով նկատի ունե՞ք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չդնենք։

Մելքումյան.– Տեսեք, որտե՞ղ է, որ հարցերը չեն լուծվում։ Խորհրդարանում։ Մենք ասում ենք՝ փոխենք էդ խորհրդարանի ֆորմատը։

«Ազատություն».- Բայց քաղաքական որոշումների կայացումը այսօր հիմնականում խորհրդարանում տեղի չի ունենում։

Մելքումյան.– Ճիշտ եք ասում, բայց այլ խորհրդարան ունենալու հետևանքով լուծումները հենց այդտեղ կայացվեն։ Այսինքն դու ունես ուժերի ռեալ հարաբերակցություն, դու լուծում ես հարցերը։

«Ազատություն».-Իսկգո՞ւցեպատճառներիցմեկնայնէ, որԳագիկԾառուկյանըչիուզումՍերժՍարգսյանիհրաժարականը պահանջել։

Մելքումյան.– Չէ, այս ամբողջ ընթացքում, ես չեմ կարծում, որ իշխանությունը դիտորդի կարգավիճակով նայելու է, թե ինչ է կատարվում։ Պետք է արձագանքի։

 

Ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում