Կալիֆոռնիայի Սանլենդ բնակավայրի բնակիչ տղամարդը Բըրբենքում կրակել է կնոջը, ավելի ուշ ինքնասպան եղել՝ կրակն ուղղելով իր իսկ ուղղությամբ: Ինչպես պարզվել է՝ նա հայազգի Գեղամ Թորոսյանն է: Այս մասին հայտնում է Burbank Leader-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
47-ամյա կինը հիվանդանոցում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, սակայն կայուն:
Նշվում է, որ կրակոցներն արձակվել էին անցած երկուշաբթի, բեռնատար մեքենաների կայանատեղիում:
Ոստիկանությունը 50-ամյա տղամարդուն մահացած էր գտել տրակտոր-կցասայլի խցիկում:
Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում:









































