Ջիմ Քերին նմանակել է հայտնի ավտոմեքենայի գովազդային հոլովակը, որում հոլիվուդյան դերասան Մեթյու Մակքոնահին փիլիսոփայական մենախոսություն է կարդում՝ հայտնում է filmpro.ru-ն:
Քերիի տարբերակը ցուցադրվել է Saturday Night Live-ի ժամանակ:
Օրիգինալ գովազդների շարքը դուրս է եկել 2 ամիս առաջ: Այն նկարահանվել է NBO-ի հայտնի սերիալի՝ «Իսկական դետեկտիվի» ոգով: Դրանում դերասանը մարմնավորում էր խիստ քննիչի, որը հետապնդում է սերիական մարդասպանի:
Ջիմ Քերին պատմությունը հասցնում է աբսուրդի: Սքեթչերից մեկում Քերին վարում է նույնպիսի ավտոմեքենա, ինչ Մակքոնահին, ու արտաբերում համանման մենախոսություն:











































