«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ մանկունիանցիները չեն պատրաստվում բաժանվել պորտուգալացի կիսապաշտպան Նանիից, ով ակումբում հանդես է գալիս 2007 թվականցի:
«Մենք չենք պատրաստվում բաժանվել Նանիից: Ցավոք, ներկայումս նա վնասվածք ունի և այժմ հանգստանում է Դուբայում վերականգնման գործընթացն արագացնելու համար: Ամեն դեպքում չեմ կարծում, որ ֆուտբոլիստը կկարողանա մեզ օգնել մինչև հունվարի կեսերը: Նանին կարող է իր ապագան կերտել «Յունայթեդ»-ում»,- Ֆերգյուսոնին մեջբերում է բրիտանական մամուլը:
Նշենք, որ պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 206 հանդիպում ՝դառնալով 38 գոլի հեղինակ:






































