«Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան մեկնբանել է անգլիական ակումբի կազմում իր ելույթները:
«Եթե անկեղծ լինեմ, հպարտանում եմ ինձնով: Դա դժվար է բառերով բացատրել: Տպավորություն կա, որ միշտ ցանկացել եմ կրել այս մարզաշապիկը: Հաճելի է, որ ստացել եմ 7 համարը:
Այն «Յունայթեդ»-ի բազմաթիվ մեծ ֆուտբոլիստների է պատկանել: Գիտակցում եմ՝ այն ինչ արժեք ունի ակումբի երկրպագուների համար: Կարծում եմ՝ նրանք երջանիկ են, որ տեղափոխվել եմ այս ակումբ:
Մեծ սպասելիքներ ունեի «Յունայթեդ» տեղափոխությունից: Ակումբն արդարացրել է բոլոր սպասելիքներս: Այստեղ ես երջանիկ եմ»:
Հավելենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաներ»-ի կազմում մասնակցել է 7 խաղի՝ խփելով 3 գոլ ու կատարելով 4 գոլային փոխանցում:







































