Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածքի պատճառով բաց է թողնելու թիմի առաջիկա 4 խաղերը: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լա Լիգայի 9-րդ տուրում կայացած «Ռեալ»-ի հետ արտագնա խաղում: Ինյեստայի մոտ ախտորոշվել է սրունքաթաթի վնասվածք: 72-րդ րոպեին նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Սերխի Ռոբերտոն:
Հիշեցնենք, որ «էլ կլասիկո»-ն ավարտվեց «Ռեալ»-ի հաղթանակով՝ 3:1 հաշվով:








































